Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց «Օսասունայի» հետ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում թյուրըմբռնման հետևանքով խաղադաշտից հեռացվեց «սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
Relevo. Բելինգեմը կարող է խուսափել Լա Լիգայում որակազրկումից, եթե ապացուցվի, որ նա «Օսասունայի» դեմ խաղի գլխավոր մրցավարին չի ասել՝ «F*ck you», ինչպես նշված է եղել դատավորի խաղից հետո կազմած հաշվետվության մեջ։
Անցած մրցաշրջանում նմանատիպ իրավիճակում էր հայտնվել «Խետաֆեի» նախկին եզրային հարձակվող Գրինվուդը, որն ի վերջո կարողացավ խուսափել Պրիմերայի խաղերը բաց թողնելուց։