Լուրեր

Սիսինյո. «Ռեալում» ես հարբած էի մարզվում»
19.06.2022
6038 0

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սիսինյոն պատմել է «արքայական» ակումբում ելույթ ունենալու տարիներին ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին։

«Ռեալում» ես հարբած էի մարզվում։ Ես սուրճ էի խմում ու օծանելիք էի ցանում, որ հոտ չգա։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իմ տարիներին այդ ամենը հեշտ էր։

Ինձ գումար պետք չէր, որ ես խմիչք գնեի, քանի որ մարդիկ մեծ հաճույքով ինձ հյուրասիրում էին ռեստորաններում»,- Սիսինյոյի խոսքն է հաղորդում Corriere dello Sport-ը։

«Ռեալի» հետ միասին բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է ԱԱԱ-ի հաղթող (2005), դարձել Պրիմերայի չեմպիոն (2007):