• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» Լա լիգայի ակումբ է փնտրում, որը կվարձակալի Ռեյներին

Լուրեր

«Ռեալը» Լա լիգայի ակումբ է փնտրում, որը կվարձակալի Ռեյներին
22.12.2021
3749 0

Դորտմունդի «Բորուսիան» հունվարին ցանկանում է ազատվել որոշ ֆուտբոլիստներից։ Ակումբը ծրագրում է խզել Ռեյների հետ գործող վարձակալական պայմանագիրը, գրում է Sport Bild-ը։

19-ամյա բրազիլացին, որը 2022 թվականի ամռանն է «Ռեալից» տեղափոխվել Գերմանիա, այդպես էլ չկարողացավ ցուցադրել իր որակները։ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա ընդամենը 60 րոպե է անցկացրել խաղադաշտում։

«Ռեալն» արդեն Լա լիգայի նոր ակումբ է փնտրում, որը մինչև մրցաշրջանի ավարտը կվարձակալի ֆուտբոլիստին։