• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ազարը, չնայած ընձեռնված հանգստի հնարավորությանը, «Ռեալի» կազմում մարզում է անցկացրել

Լուրեր

Ազարը, չնայած ընձեռնված հանգստի հնարավորությանը, «Ռեալի» կազմում մարզում է անցկացրել
16.11.2021
2576 0

Լա լիգայի 14-րդ տուրում կայանալիք «Գրանադայի» դեմ խաղից առաջ «Ռեալն» այսօր մարզում է անցկացրել։

Այն ֆուտբոլիստները, որոնք վերադարձել ենք հավաքականներից, հանգստի հնարավորություն են ստացել։

Միայն Էդեն Ազարն է, որ Բելգիայի հավաքականից վերադառնալուց հետո, սեփական նախաձեռնությամբ, մասնակցել է «Ռեալի» այսօրվա մարզմանը։

31-ամյա կիսապաշտպանը ԱԱ 2022-ի շրջանակում կայացած Էստոնիայի դեմ խաղում մեկնարկային կազմում էր Բելգիայի հավաքականի կազմում ու փոխարինվեց 62-րդ րոպեին։

Այսօր Բելգիան կմրցի Ուելսի հետ, սակայն, հաշվի առնելով, որ Բելգիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, Ազարն ու մի քանի առաջատար ֆուտբոլիստներ վերադարձել են ակումբներ։


Ամենակարդացված