• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» սահմանափակել է Վինիսիուսի շփումը ԶԼՄ-ների հետ

Լուրեր

«Ռեալը» սահմանափակել է Վինիսիուսի շփումը ԶԼՄ-ների հետ
13.02.2023
3682 0

«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձավ աշխարհի ակումբային առաջնության գլխավոր գործող անձանցից մեկը (3 գոլ, 1 ասիստ), սակայն ամբողջությամբ չկարողացավ վայելել պահը: Լրագրողներից մեկը փորձեց նրան մի քանի հարց տալ ԱԱԱ-ի եզրափակիչից հետո, սակայն ֆուտբոլիստն ասաց, որ չի կարող պատասխանել:

Ակումբը հասկանում է, թե ինչ իրավիճակում է գտնվում Վինիսիուսը վերջին շաբաթներին, այդ պատճառով էլ որոշել է սահմանափակել նրա շփումը լրագրողների հետ: Որոշման պատճառը 22-ամյա ֆուտբոլիստին հանրային մեծ ճնշումից զերծ պահելն է:


Ամենակարդացված