• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Շախտյորի» գլխավոր մարզիչ. «Մեծ պատիվ է Անչելոտիի դեմ խաղալը»

Լուրեր

«Շախտյորի» գլխավոր մարզիչ. «Մեծ պատիվ է Անչելոտիի դեմ խաղալը»
19.10.2021
2419 0

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին խոսել է Անչելոտիի դեմ սպասվելիք դիմակայության մասին։

- Marca-ին տված հարցազրույցում դուք ասել է, որ մաթեմատիկ չեք, ձեր համար կարևոր է ոճը։ Արդյունքը երկրորդ պլան է մղվում, կարևոր է, թե ինչպես է ամեն բան տեղի ունենում։

- Ոչ, այդպես չէ։ Ես ասել եմ, որ կարելի է արդյունքի հասնել տարբեր եղանակներով։ Հաղթանակի համար լավ կազմակերպվածություն է պետք։ Խաղալ խիզախ ու հասկանալ՝ ինչ ես անում խաղադաշտում։

- Դուք Անչելոտիի հետ աշխատել եք «Միլանում»։ Ի՞նչ է ձեզ համար նշանակում այս հանդիպումը։

- Անչելոտին Եվրոպայի կարևորագույն մարզիչներից մեկն է։ Նա իտալացի է։ Մեզ համար դա մեծ պատիվ է։ Ինձ համար մեծ պատիվ է նրա դեմ խաղալը, մանավանդ Չեմպիոնների լիգայում, մանավանդ՝ «Ռեալի» դեմ։ Անչելոտին Իտալիայի պատմության լավագույն մարզիչներից մեկն է»,- ասել է Դե Ձերբին։


Ամենակարդացված