• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պիկեն՝ Վինիսիուս Ժունիորի մասին. «Բարսելոնան» գրեթե իրականացրել էր նրա տրանսֆերը, սակայն հայտնվեց «Ռեալն» ու նրան առաջարկեց բացարձակապես ամեն ինչ»

Լուրեր

Պիկեն՝ Վինիսիուս Ժունիորի մասին. «Բարսելոնան» գրեթե իրականացրել էր նրա տրանսֆերը, սակայն հայտնվեց «Ռեալն» ու նրան առաջարկեց բացարձակապես ամեն ինչ»
19.10.2021
4090 0

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ասել է, որ ժամանակին Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» փոխարեն կարող էր միանալ «Բարսելոնային»։

«Վինիսիուսը մեծ տաղանդ էր։ Դուք տեղյա՞կ եք, որ նա մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը, սակայն «Ռեալը» երկու անգամ ավելի շատ գումար առաջարկեց։

Ես նրա հետ անձամբ եմ շփվել, նա ինձ ասաց, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Նրան արդեն պատրաստվում էին հանդիպել հանդերձարանում։

Բայց վերջին րոպեին հայտնվեց «Ռեալն» ու նրան առաջարկեց բացարձակապես ամեն ինչ»,- ասել է կատալոնացի պաշտպանը։