• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Goal. «Ռեալն» ու Ռամոսը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում

Լուրեր

Goal. «Ռեալն» ու Ռամոսը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում
26.10.2020
1597 0

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը դեռևս չի երկարաձգել պայմանագրի ժամկետը: Հիշեցնենք, որ իսպանացու ներկայիս համաձայնագիրը ուժը կորցնում է գալիք ամռանը:

Ինչպես հաղորդում է Goal-ը, մադրիդյան ակումբը պատրաստ է Ռամոսին առաջարկել միայն մեկ տարվա պայմանագիր, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է գործակցությունը շարունակել երկու տարով: Նշվում է, որ  կողմերը դադարեցրել են բանակցություններն ու մտադիր են դրանց վերադառնալ հունվարին:

Ավելի վաղ շշուկներ կային, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսն» ու ՊՍԺ-ն:

2020/21 մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am