Լուրեր

«Բետիսը» կարող է վարձակալել Սեբալյոսին
04.09.2021
1984 0

«Բետիսը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է վարձակալել Դանի Սեբալյոսին, սակայն աշխատավարձերի ծանրաբեռնվածության ու հայտացուցակում տեղ չլինելու պատճառով չի կարողացել վերադարձնել իր սանին։

«Բետիսի» ղեկավարությունը Սեբալյոսի վարձակալության հարցին կվերադառնա արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ հայտացուցակում կարողանա տեղ ազատել։ Հավանական է, որ «Բետիսը» 25-ամյա պաշտպանին վարձակալի հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու կամ ևս մեկ մրցաշրջանով վարձակալությունը երկարաձգելու պայմանով։

Վերջին երկու տարում իսպանացին վարձավճարով հանդես է եկել «Արսենալում»։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։