• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտի. «Ռեալը» համարձակվեց 2 միավոր կորցնել. տհաճ զգացողութուն է»

Լուրեր

Անչելոտի. «Ռեալը» համարձակվեց 2 միավոր կորցնել. տհաճ զգացողութուն է»
23.08.2021
2090 0
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում կայացած «Լևանտեի» դեմ խաղի մասին (3-3):

«Ռեալը» անհավանական հանդիպում անցկացրեց՝ առաջին կեսում լավ տիրելով գնդակին։ Բայց հետագայում մենք համարձակվեցինք 2 միավոր կորցնել։ Դժվար է բացատրել նման արդյունքը, մենք տհաճ զգացողությամբ հեռացանք խաղադաշտից։ Պետք էր ավելի ուշադիր լինել։

Իսկոն, հավանաբար, լավագույնն էր խաղում։ Նրա փոխարինումը Մարկո Ասենսիոյով կարող էր թարմություն մտցնել խաղում և նույնը Բեյլի դեպքում։

Ինչ վերաբերում է Վինիսիուսին, ապա ասեմ, որ նա շատ որակներ ունի։ Նա պետք է գոլեր խփի, բայց ես չգիտեմ՝ արդյոք լավ ռմբարկու կդառնա։ Նման որակներով նա պիտի գոլեր խփի։ Երբեմն ավելի կարևոր է ավարտել խաղը, քան՝ սկսել։ Նշանակություն չունի՝ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ եք, թե ոչ»,- ասել է Անչելոտին։