«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ինիգո Մարտինեսը խոսել է նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ մրցավեճերի մասին, որտեղ «կապտանռնագույնները» հաղթեցին ընդհանուր 16։7 հաշվով։
«Ռեալը» հարգում էր միայն մեզ։ Դա զգացվում էր խաղադաշտում, տեսանելի էր։ Որոշ հաջող գործողություններից հետո տեսանելի էր, որ նրանք գունատվել են։ Մեր թիմը նույնպես այդպիսի զգացողություններ ունենում էր, սակայն հաղթում էր»,– Մարտինեսի խոսքը մեջբերում է AS–ը։