• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» իր հարձակվող տրանսֆերն առաջարկել է «Ռոմային»

Լուրեր

«Ռեալն» իր հարձակվող տրանսֆերն առաջարկել է «Ռոմային»
09.08.2021
2366 0

Մադրիդի «Ռեալը» թիմի հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերն առաջարկել է «Ռոմային», հաղորդում է La Repubblica-ն։ Ըստ աղբյուրի՝ Յովիչը հռոմեական ակումբում կարող է փոխարինել բոսնիացի Էդին Ջեկոյին, որը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։

Յովիչը վարձավճարով «Այնտրախտում» հանդես է եկել 2017-2019 թվականներին։ Նրան տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Բենֆիկային»։ Այնուհետև գերմանական ակումբը 22 մլն եվրոյի դիմաց գնեց նրա տրանսֆերն ու 63 մլն եվրոյով վաճառեց «Ռեալին»։ Անցյալ ձմեռ ֆրանկֆուրտցիները կրկին վարձակալեցին սերբ ֆուտբոլիստին։


Ամենակարդացված