Լուրեր

Պիկեն հերթական անգամ ցնդաբանել է
21.11.2023
1953 0

Պիկե. «Իմ ոչ վաղ անցյալի հայտարարության վրա լույս սփռեմ. Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանում «Ռեալի» հաղթանակը հիշելու են զուտ այն իմաստով, թե ինչպիսի էպիկ սցենարով էին անցնում հանդիպումները, այլ ոչ թե հաղթողի տեսանկյունից: Ոչ մի խաղում «Ռեալը» չի գերազանցել իր մրցակցին:

Միգուցե դրանում է հենց մադրիդցիների մեծությունը՝ նրանց 5 րոպե է պետք խաղը հետ բերելու և «Մանչեսթեր Սիթիին» անցնելու համար, դա լավ է:

Բայց «Բարսելոնայի» 5 հաղթանակները Չեմպիոնների լիգայում, այդ 5 մրցաշրջաններում թիմն ամբողջովին գերազանցել է մրցակիցներին: Մեր թիմը փլեյ-օֆֆում ոչ մի թիմի չի հաղթում զուտ այն պատճառով, որ 5 րոպե գերազանցել է մրցակցին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պիկեն հայտարարել է, որ «Ռեալի» 14-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում ոչ ոք չի հիշելու: