• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կուբոն կարող է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել

Լուրեր

Կուբոն կարող է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել
15.06.2021
2903 0

«Ռեալը» կարող է կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին նոր վարձակալության հանձնել։

Ճապոնացի կիսապաշտպանի ծառայություններով «Մալյորկան» է հետաքրքրված։ Ասիացի ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել այնտեղ։

Կուբոյով նաև «Բետիսն» ու «Էսպանյոլն» են հետաքրքրված։ Հաղորդվում է, որ նրանց ֆինանսական հնարավորություններն ավելի համեստ են, ինչը կարող է առանցքային դեր ունենալ տեղափոխության հարցում։