• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բարսելոնայի» ընդամենը 3 ֆուտբոլիստ է համաձայնել աշխատավարձի կրճատման

Լուրեր

«Բարսելոնայի» ընդամենը 3 ֆուտբոլիստ է համաձայնել աշխատավարձի կրճատման
18.10.2020
1860 0

 Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ֆրենկի դե Յոնգն ու Կլեման Լանգլեն «Բարսելոնայի» այն 3 ֆուտբոլիստներն են, ովքեր համաձայնել են աշխատավարձի կրճատման, տեղեկացնում է Catalunya Radio-ն:

 Աղբյուրի հաղորդմամբ, «կապտանռնագույնների» մյուս խաղացողները պաշտոնական փաստաթուղթ են ստորագրել, որում իրենց անհամաձայնությունն են հայտնել ակումբի՝ աշխատավարձները ևս 30 տոկոսով կրճատելու որոշմանը:

Հիշեցնենք, որ երեկ կատալոնական թիմը նվազագույն հաշվով պարտվել էր «Խետաֆեին»:

Fanat, Realmadrid.am