Լուրեր

Վալվերդեն վարակվել է կորոնավիրուսով
21.04.2021
1986 0

«Ռեալը» հաստատել է, որ Ֆեդե Վալվերդեի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։

Հիմա կիսապաշտպանը պետք է մեկուսանա։ Ֆեդեն չէր մասնակցել նաև Լա լիգայի երկու հանդիպման, քանի որ շփման մեջ էր գտնվել կորոնավիրուսով վարակված անձի հետ։

Հիմա նա արդեն բաց կթողնի նաև «Կադիսի» ու «Բետիսի» հանդիպումները, իսկ «Չելսիի» դեմ կիսաեզրափակիչի խաղը հարցականի տակ է։