• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Տիտղոսներ նվաճելու դեպքում «Ռեալի» ֆուտբոլիստները կհրաժարվեն բոնուսներից

Լուրեր

Տիտղոսներ նվաճելու դեպքում «Ռեալի» ֆուտբոլիստները կհրաժարվեն բոնուսներից
17.04.2021
2656 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են աջակցել ակումբին, որը կորոնավիրուսի պատճառով ֆինանսական դժվարություններ է կրում։

Ֆուտբոլիստները կհրաժարվեն բոնուսներից, եթե այս մրցաշրջանում հաղթեն Իսպանիայի առաջնությունը կամ Չեմպիոնների լիգան, հաղորդում է ABC-ն։

Եթե «սերուցքայիններին» հաջողվի հաղթել երկու մրցաշարերում էլ, ապա նրանք կհրաժարվեն այդ երկու բոնուսներից մեկից։ Մադրիդյան ակումբին դա կօգնի 30 մլն եվրոյի չափ գումար խնայել։

Թիմն արդեն գնացել է նմանատիպ քայլի, երբ դարձավ Իսպանիայի չեմպիոն։