Լուրեր

Գուտին իրեն կփորձի նոր դերում
03.08.2022
4041 0

DAZN մարզական հեռարձակող ընկերությունը Լա լիգայի նոր գործընկերն է և ստացել է խաղեր հեռարձակելու իրավունք։

Ընկերություն մեծ ջանքեր է գործադրում, որ հեռուստադիտողները էկրանից այն կողմ չձանձրանան։

DAZN-ը հայտարարել է, որ Խոսե Մարիա Գուտիերեսը (ավելի հայտնի որպես Գուտի) ընկերության թիմին կմիանա մեկնաբանի կարգավիճակով և հեռուստադիտողների հետ կկիսվի իր ֆուտբոլիստի ու մարզչի փորձով։

Գուտին կմեկնաբանի հանդիպումներ, ինչպես նաև կգնահատի Լա լիգայի թիմերի տրանսֆերային քաղաքականությունը։

Ավելի վաղ պլատֆորմին միացել էր անցյալի ևս մեկ աստղային ֆուտբոլիստ՝ Դավիդ Վիլյան։