Լուրեր

Բենզեմա. «Ռեալն» աշխարհի մեծագույն ակումբն է»
08.04.2021
2399 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ասել է, թե իր համար ինչ նշանակություն ունի մադրիդյան ակումբում հանդես գալը։

«Միշտ հպարտանում եմ՝ հագնելով այս մարզաշապիկը, քանի որ ես այն հարգում եմ։ «Ռեալն» աշխարհի մեծագույն ակումբն է, ինձ այստեղ շատ դուր է գալիս, քանի որ այս ակումբը կարևոր է ինձ համար։

Ես միշտ երազել եմ «Ռեալում» հանդես գալու մասին, ու հիմա, երբ այստեղ եմ, ես վայելում եմ ամեն օրը»,- ասել է Բենզեման։


Ամենակարդացված