Լուրեր

Ռամոսի հայրը մեկնաբանել է տարածված լուրերը
30.03.2021
3166 0
Խոսե Մարիա Ռամոսը, որը Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հայրն է, վստահություն է հայտնել, որ ֆուտբոլիստն ու մադրիդյան ակումբը նոր պայմանագիր կկնքեն։

«Սերխիոն բոլորովին չի հուզվում։ Նա թուլացած է։ Նա լիովին վստահ է, որ կմնա «Ռեալում»։ Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա ժամանակ կա»,- Ռամոսի հոր խոսքերն է հաղորդում AS-ը։

«Ռեալը» Պրիմերայի ընթացիկ առաջնությունում 28 տուրերից հետո վաստակել է 60 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Առաջատարը Մադրիդի «Ատլետիկոն» է (66):