• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կրոսի հերթական զավեշտալի մեկնաբանությունն Ինստագրամում

Լուրեր

Կրոսի հերթական զավեշտալի մեկնաբանությունն Ինստագրամում
25.07.2023
2398 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնի է սոցիալական ցանցերում զավեշտալի մեկնաբանություններով:

Այս անգամ գերմանացու «զոհը» Դավիդ Ալաբան է, որը «Միլանի» դեմ խաղից հետո Ինստագրամում լուսանկար է հրապարակել ու գրել. «Առաջին հաղթանակը: Առա՛ջ, Մադրի՛դ»:

«Այո՛, առաջին հաղթանակը ՔԵԶ համար»,- մեկնաբանություններում արձագանքել է Կրոսը:


Հիշեցնենք, որ Կրոսը «Միլանի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր: Առաջին խաղակեսում «Ռեալը» պարտվեց 0-2 հաշվով: Ընդմիջմանը Կրոսը և մի շարք այլ ֆուտբոլիստներ փոխարինվեցին: Դավիդ Ալաբան երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների թվում էր: «Ռեալը» քամբեք կատարեց ու հաղթեց 3-2 հաշվով:

Fenomeno, Realmadrid.am