Լուրեր

Cadena SER. Կամավինգան ամռանը կտեղափոխվի «Ռեալ»
23.03.2021
2577 0

Ֆրանսիական «Ռենի» կենտրոնական կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի Մադրիդի «Ռեալի» շարքը՝ հաղորդում է Cadena SER ռադիոկայանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա ֆուտբոլիստը որոշել է չսպասել մինչև 2022 թվականի ամառ, այլ «Արքայական ակումբի» շարքը համալրել առաջիկա ամռանը:

Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո:

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 

Fenomeno, Realmadrid.am