Marca. «Ռեալում» որոշել են չերկարացնել Մոդրիչի պայմանագիրը, քանի որ խորվաթի ներկայությունը թիմում կարող է խանգարել Գյուլերի, Նիկո Պասի (ով կարող է վերադառնալ ակումբ արդեն այս ամռանը) և նոր կիսապաշտպանի առաջընթացին, որի տրանսֆերի համար «սերուցքայինները» պատրաստվում են խոշոր գումար ծախսել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Վիրցի ձեռքբերումն առաջնահերթություն է «Ռեալի» համար։ 22-ամյա կիսապաշտպանի թեկնածությունն ընտրվել է թե՛ ակումբի ղեկավարության, թե՛ Խաբի Ալոնսոյի կողմից։ Սակայն մադրիդցիների համար դժվար կլինի իրականացնել այս գործարքը, քանի որ «Բայերը» ցանկանում է խաղացողի վաճառքից ստանալ 150 միլիոն եվրո, և բացի այդ՝ «Բավարիան» ևս ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին։
«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է նաև Էնսո Ֆերնանդեսով, սակայն «Չելսին» նրա համար կպահանջի առնվազն 120 միլիոն։
Նշվում է նաև, որ Ալոնսոն տեղեկացրել է «Ռեալի» ղեկավարներին, որ ցանկալի կլիներ պահել Մոդրիչին թիմում նաև հաջորդ մրցաշրջանում, սակայն նրանք միևնույն է որոշել են բաժանվել ֆուտբոլիստից։