• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի հավակնորդները

Լուրեր

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի հավակնորդները
12.08.2022
5250 0

ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն ֆուտբոլիստների ու մարզիչների անունները, որոնք հավակնում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Ֆուտբոլիստներից լավագույն եռյակում տեղ են գտել Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման, «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան և «Մանչեսթեր Սիթիի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։

2021 թվականին մրցանակը ստացել էր «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն։

Եվրոպայի լավագույն մարզչի մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ու «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հաղթողնի անունները կհրապարակվեն օգոստոսի 25-ին։ 


Ամենակարդացված