Լուրեր

Էդեգորը՝ «Ռեալից» հեռանալու պատճառների մասին
15.10.2023
1113 0

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորն ասել է, թե ինչու որոշեց հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

«Մադրիդում լավ ժամանակ եմ անցկացրել, դրական փուլ էր: Ես սովորեցի հասուն լինել, հիանալի կրթություն էր, սակայն ես պետք է արդեն ավելի շատ խաղայի: Ես գոհ եմ այդ որոշումից և նրանից, թե որտեղ հայտնվեցի արդյունքում:

Եթե ես չտեղափոխվեի «Ռեալ», չէի հասնի այսօրվա մակարդակին: Այն աշխարհի մեծագույն ակումբն է և ճնշումն այնտեղ նույնպես բարձր է»,- Էդեգորի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա նորվեգացին «Ռեալում» հանդես է եկել 2015-ից 2021 թվականներին: Նա մասնակցել է 11 հանդիպման, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:


Ամենակարդացված