Լուրեր

Անչելոտին մի քանի խաղով կարող է որակազրկվել
31.10.2022
3706 0

«Ժիրոնայի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել էր մրցավարի աշխատանքը՝ հայտարարելով, որ իր թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցը հորինված էր:

Այս հայտարարությունն աննկատ չի մնացել էթիկայի հանձնաժողովի կողմից, որը կազմել է հաշվետվություն: 

Ուրբաթ կկայանա նիստ, որից հետո կքննարկվի իտալացի մասնագետին որակազրկելու նպատակահարմարությունը:

Նախորդ մրցաշրջանում նմանատիպ հայտարարությունների համար 4 խաղով որակազրկվել էր «Վալենսիայի» ֆուտբոլիստ Գայան:


Ամենակարդացված