Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան համեմատել է իր ակումբակից Կիլիան Մբապեին և «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Կրիշտիանուն ավելի շատ հաղթողի մտածելակերպ ունի, քան Կիլիանը։ Կարծում եմ, որ նրանք երկուսն էլ տարբեր ֆուտբոլիստներ են, բայց այս տարի Մբապեն ավելի ուժեղ է ցույց տալիս այդ մտածելակերպը։
Խաղ առ խաղ դա ավելի նկատելի կդառնա»,– Կուրտուայի խոսքը մեջբերում է Goal.com պարբերականը։
Այս մրցաշրջանում 26–ամյա ֆրանսիացին 16 խաղում դարձել է 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հայերեն