Լուրեր

Ռեյները անվճար հեռանում է «Ռեալից»
04.08.2025
151 0

Մադրիդի «Ռեալի» 23–ամյա կիսապաշտպան Ռեյները 5 տարի անց հեռանում է իսխանական ակումբից և վերադառնում ծննդավայր՝ մասնավորապես «Ատլետիկո Մինեյրո» ակումբ, հաղորդում է Globo Esporte–ն։

Մադրիդցիները ֆուտբոլիստին բաց են թողնում անվճար, սակայն պահպանում են հաջորդ տրանսֆերից 50 տոկոս եկամուտ ստանալու կետը։ 

Հիշեցնենք, որ Ռեյները 2020 թվականի հունվարին էր «Ֆլամենգոյից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Այդ ընթացքում նա 4 անգամ վարձավճարով հանդես էր եկել տարբեր ակումբներում։ Transfermarkt–ը 1․5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։