• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտին խնդրել է գնել «Չելսիի» պաշտպանի տրանսֆերային իրավունքները

Լուրեր

Անչելոտին խնդրել է գնել «Չելսիի» պաշտպանի տրանսֆերային իրավունքները
22.04.2022
2838 0

Marca պարբերականի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ղեկավարությանը խնդրել է գնել Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերային իրավունքները։

«Ռեալը» երկար ժամանակ է, ինչ հետևում է պաշտպանի ելույթներին, սակայն հետաքրքրությունն ավելի մեծացավ, երբ Ռյուդիգերը լավ հանդես եկավ ՉԼ-ի քառորդ եզրափակիչում «սերուցքայինների» դեմ կայացած մրցավեճում։

«Ռեալը» Էդեր Միլիտաոյին ու Դավիդ Ալաբային փոխարինողներ չունի և ակումբը ամեն անգամ խնդիրների առջև է կանգնում, երբ նրանք հասանելի չեն։

Ամռանը Ռյուդիգերն ազատ գործակալ կդառնա և կկարողանա անվճար միանալ «Ռեալին»։