• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ թե ով է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Լուրեր

Հայտնի է՝ թե ով է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը
01.01.2021
3108 0

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան էրիկ Գարսիան կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:

Ինչպես հաղորդում է լրագրող Ռամոն Սալմորին, Գարսիան դարձել է կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ռոնալդ Կումանը:

Նշվում է, որ «կապտանռնագույնները» փորձելու են նախ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ, որից հետո պաշտոնական առաջարկով դիմել «քաղաքայիններին»:

Եթե հունվարին ոչինչ չստացվի, «Բարսելոնան» կրկին փորձ կանի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողն անցկացրել է 3 խաղ:

Fanat, Realmadrid.am