Լուրեր

Marca. «Ռեալը» նոր ֆուտբոլիստ ունի
06.10.2020
1525 0

«Մալյորկայի» 16-ամյա պաշտպան Ռաֆայել Օբրադորը կարիերան կշարունակի «Ռեալում»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդցիները պայմանագիր են կնքել Իսպանիայի Մ16 հավաքականի ֆուտբոլիստի հետ. նրա ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան»:

Հուլիսին Օբրադորը մեկնարկել էր Լա լիգայում՝ «Օսասունայի» հետ հանդիպման շրջանակում (2:2) խաղադաշտում անցկացնելով 4 րոպե:

Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապե կհայտարարվի մոտ ապագայում:

Fanat, Realmadrid.am


Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված