• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լապորտա. «Չենք զղջում, որ ձեռք չբերեցինք Ռոնալդուին»

Լուրեր

Լապորտա. «Չենք զղջում, որ ձեռք չբերեցինք Ռոնալդուին»
13.01.2021
2105 0

«Բարսելոնայի» նախկին նախագահ, իսկ ներկայումս նույն պաշտոնի հավակնորդ Ժոան Լապորտան խոսել է 2003 թվականին Կրիշտիանու Ռոնալդուի՝ կատալոնական ակումբ չկայացած տեղափոխության մասին։

«Մեզ մեկ քայլ էր մնացել Ռոնալդինյոյին ու Մարկեսին ձեռք բերելու համար։ Ռաֆայի մարդիկ մեզ Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկեցին, որն այդ ժամանակ «Սպորտինգում» էր։

Գործակալներից մեկն ասաց, որ իրենք ֆուտբոլիստ ունեն, որ 19 մլն եվրոյով վաճառելու են ՄՅՈՒ-ին, բայց մեզ համար կարող են 2 մլն եվրո զեղչ անել։ Բայց մենք այդ ժամանակ արդեն գումար էինք ծախսել Ռոնալդինյոյին ձեռք բերելու համար։ Կրիշտիանուն ավելի շուտ եզրում էր խաղում, քան կենտրոնում։ Մենք համարեցինք, որ ծածկել ենք համապատասխան դիրքներն ու հրաժարվեցինք նրանից։ Ես չեմ զղջում դրա համար»,- ասել է Լապորտան։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Սպորտինգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», ապա 2018 թվականին «Յուվենտուս»։ 35-ամյա պորտուգալացին 5 «Ոսկե գնդակի» դափնեկիր է։


Ամենակարդացված