• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Սանտիագո Բեռնաբեուում» հսկայական էկրաններ կտեղադրվեն (լուսանկար)

Լուրեր

«Սանտիագո Բեռնաբեուում» հսկայական էկրաններ կտեղադրվեն (լուսանկար)
14.05.2024
1188 0

Հունիսի 1–ին «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաբեուում» հսկայական էկրաններ կտեղադրի, որպեսզի երկրպագուներին հնարավորություն տա ստադիոնից հետևել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, հաղորդում է Marca–ն։

«Արքայական ակումբի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ուեմբլիում» դիտելու համար ավելի քան 60 հազար տոմսի հայտ են ներկայացրել, սակայն ակումբի տրամադրության տակ ընդամենը 25 հազար տոմս կա, որը հասանելի կդառնա միայն ակումբի անդամներին, հաղորդում է AS–ը

։