Լուրեր

Վինիսիուսը դժգոհել է
12.04.2024
3263 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դժգոհ է եղել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում 86–րդ րոպեին փոխարինվելու համար, հաղորդում է Cadena SER–ը։

Չնայած այն հանգամանքին, որ փոխարինումից մի քանի րոպե առաջ Անչելոտին զգուշացրել է նրան, այնումենայնիվ, բրազիալցուն դուր չի եկել մարզչի որոշումը։

Բացի այդ, «քաղաքայինների» դեմ խաղում ձախ եզրում խաղացել է Ռոդրիգոն, ինչի հետևանքով Վինիսիուսը զրկվել է հարազատ դիրքից։

Կարելի է եզրակացնել, որ սա «առաջին լուրջ ահազանգն» է Վինիսիուսին այն մասին, որ թիմի հանդերձարանում ինչ–որ բան փոխվել է։