Լուրեր

Հայտնի է՝ որ դեպքում Մոդրիչը կմնա «Ռեալում»
12.05.2024
1545 0

Լուկա Մոդրիչի ապագան կախված է Թոնի Կրոսի որոշումից, հաղորդում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։

Խորվաթ կիսապաշտպանը ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում և համաձայն է աշխատավարձի նվազեցման։

Այնուամենայնիվ, նրա հետագա ճակատագիրը կախված է Թոնի Կրոսից․ եթե գերմանացին մնա, ապա Լուկան կհեռանա, եթե Թոնին հեռանա, ապա Մոդրիչը մնալու շանս կունենա։ Երկու կիսապաշտպանների պայմանագրերն էլ լրանում են այս ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում 38–ամյա Մոդրիչը մասնակցել է 43 հանդիպման, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 34–ամյա Կրոսը անցկացրել է 45 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։