• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուսն իր 150-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում

Լուրեր

Վինիսիուսն իր 150-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
12.02.2022
2517 0

«Վիլյառեալի» եմ խաղը Վինիսիուսի համար 150-րդն էր «Ռեալի» կազմում։ Բրազիլացի հարձակվողն այս ցուցանիշին հասավ իր 4-րդ մրցաշրջանում։

Վինին այս ընթացքում 92 հաղթանակ է տոնել ու խփել 30 գոլ։ Այս ժամանակահատվածում նա թիմի հետ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության ու Լա լիգայի հաղթող և երկու անգամ նվաճել Իսպանիայի սուպերգավաթը։ Անցյալ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում 49 հանդիպման մասնակցեց՝ ամենաբարձր ցուցանիշը մինչև այս պահը։

Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 32 խաղի է մասնակցել՝ հաղթելով 23-ում ու դառնալով 15 գոլի հեղինակ (12-ը՝ Լա լիգայում, 2-ը՝ Չեմպիոնների լիգայում, 1-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում): Վինիսիուսը թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ Կարիմ Բենզեմայից հետո (24):