Հոդվածներ

Հակիմին վերջնական որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ
18.03.2024
1660 0

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին մտադիր չէ վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

Le Parisieni-ի հաղորդմամբ՝ մարոկկացին նոր պայմանագրի շուրջ արդեն բանակցություններ է սկսել փարիզյան գրանդի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աշրաֆը կարող է հեռանալ ՊՍԺ-ից ու վերադառնալ «Արքայական ակումբ», որի կազմը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհամալրի նրա մտերիմ ընկեր Կիլիան Մբապեն:

Հիշեցնենք, որ Հակիմին «Ռեալում» հանդես է եկել 2017-2020 թվականներին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված