• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա լիգայի մրցավարների խորհուրդը պաշտոնական հայտարարություն է արել Խիլ Մանսանոյի որոշման վերաբերյալ

Հոդվածներ

Լա լիգայի մրցավարների խորհուրդը պաշտոնական հայտարարություն է արել Խիլ Մանսանոյի որոշման վերաբերյալ
03.03.2024
21401 0

Իսպանիայի առաջնության մրցավարական խորհուրդը պաշտոնական հայտարարություն է արել «Վալենսիա» - «Ռեալ» (2-2) հանդիպման մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 90+9-րդ րոպեին Ջուդ Բելինգեմը գոլ էր խփել, իսկ մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չեղարկել էր այն՝ բացատրելով, որ դրանից առաջ հնչել է սուլիչը: Անգիացի կիսապաշտպանը անմիջապես ասել էր՝ ինչ է մտածում խաղը սպասարկող պաշտոնյայի մասին ու ստացել կարմիր քարտ:

Խորհուրդը կարծում է, որ իսպանացի պաշտոնյան 2 անգամ բաց է թողել հանդիպման ավարտն ազդարարելու դրվագները, իսկ հետո սուլել է, երբ «Սերուցքայինները» գոլային գրոհ էին անցկացնում՝ թույլ տալով կոպիտ սխալ, հայտնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» բողոքարկել է անգլիացու կարմիր քարտը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված