Հոդվածներ

Տրանսֆերային շշուկներ՝ տարբեր աղբյուրներից
06.06.2023
3393 0

Ֆաբրիցիո Ռոմանո (լրագրող և ինսայդեր). Կայ Հավերցը «Ռեալի» տրանսֆերային նպատակն է և «սերուցքայինները» շատ լավ հարաբերություններ ունեն ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ: Կողմերն արդեն քննարկել են անձնական պայմանագրի մանրամասները:

Relevo. «Ռեալ Մադրիդը» լրջորեն ցանկանում է թիմ հրավիրել Հավերցին: Ակումբը կանի ամեն հնարավորը, որ գնի «Չելսիի» 23-ամյա ֆուտբոլիստին: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո:

Cadena SER. «Ռեալ Մադրիդը» ցանկանում է ավարտին հասցնել Բելինգեմի և Հավերցի տեղափոխությունը, որից հետո անցնել Քեյնին:

Պլետենբերգ (Sky Sport-ի լրագրող). Հավերցի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ» իրոք հնարավոր է, քանի որ հիմա ֆուտբոլիստը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ, որն ավարտվում է 2025 թվականին:  Դա է պատճառը, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է ազատվել նրանից:

Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»: Նրա տրանսֆերը կկազմի 50-60 միլիոն եվրո + բոնուսներ: Կողմերը շուտով կսկսեն բանակցությունները: Հավերցը չի դիտարկվում որպես Բենզեմային ուղիղ փոխարինող:


Ամենակարդացված