• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կամավինգան պայմանագիր է կնքել Բեյլի գործակալի հետ՝ «Ռեալ» տեղափոխությունը արագացնելու համար

Հոդվածներ

Կամավինգան պայմանագիր է կնքել Բեյլի գործակալի հետ՝ «Ռեալ» տեղափոխությունը արագացնելու համար
05.12.2020
3280 0

AS-ի փոխանցմամբ, Էդուարդո Կամավինգան պայմանագիր է կնքել Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթի հետ։ 

Այս լուրը հաստատել է նաև անձամբ Բարնեթը։ 

«Կամավինգայի համար շատ կարևոր է, որ նրա կողքին անհրաժեշտ մարդիկ լինեն». ասել է գործակալը։

AS-ի պնդմամբ, Կամավինգան այս որոշումը կայացրել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության գործընթացը արագացնելու համար։ 

Չնայած Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի, Բարնեթը շարունակում է լավ հարաբերությունների մեջ մնալ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Բացի այդ, գործակալի ծառայություններից օգտվում են նաև «Ռեալի» ակադեմիայի մի շարք ֆուտբոլիստներ։ 

Ինչ վերաբերում է Կամավինգային, ապա նա արդեն բավական երկար ժամանակ է, ինչ գտնվում է «Սերուցքայինների» դիտակետում, և 18-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է, որպես Կազեմիրոյին փոխարինող։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված