Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Բետիսի» դեմ խաղը
06.03.2023
2081 0

Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալը» 0-0 հաշվով ավարտեց «Բետիսի» հետ արտագնա հանդիպումը:

Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է խաղը:

«Ավելի շատ հիասթափված եմ, քան զայրացած: Այս մակարդակի թիմը չի կարող այդքան քիչ գոլ խփել վերջին 3 խաղերում: Այդ հանգամանքը մեծ ազդեցություն ունի ոչ միայն իմ, այլև խաղացողների վրա: Չենք մտածում Լա լիգայի տիտղոսի համար պայքարն ավարտված համարելու մասին: Առջևում շատ խաղեր կան, ու կպայարենք մինչև վերջ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

24 տուրից հետո «Ռեալը» 53 միավորով երկրորդ տեղում է:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված