Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. դեկտեմբերի 28
28.12.2022
958 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել դեկտեմբերի 28-ին:

• 1900

122 տարի առաջ ծնվել է Խոսե Մարիա Ուբեդան, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը 1921-ից 1927 թվականներին: Նա մասնակցել է 11 խաղի ու դարձել 3 գոլի հեղինակ՝ հաղթելով 5 ռեգիոնալ առաջնություն:

• 1938

84 տարի առաջ ծնվել է լեգենդար էնրիկե Պերես Դիասը, բոլորին հայտնի որպես Պաչին: Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 1959-ից 1968 թվականներին: Նա մասնակցել է 218 հանդիպման և խփել 2 գոլ, հաղթել 2 Եվրոպական չեմպիոնների գավաթ, Մինչմայրցամաքային գավաթ, 7 Իսպանիայի առաջնություն ու Իսպանիայի գավաթ:

• 1992

Դեկտեմբերի 28-ին Իսպանիայում նշում են Dia de los Santos Inocentes-ը՝ առավել հայտնի որպես հիմարների կամ անմեղների օր, որը ապրիլի 1-ի ձևաչափի օր է: Հենց այդ ժամանակ կարելի է խաբել մտերիմներին ու ծանոթներին և առհասարակ՝ կատակել ում հետ ասես:

Լուսանկարում այդ կատակներից մեկն է Marca պարբերականի կողմից, իբրև թե Հուգո Սաչեսը հեռանում է «Ռեալից»:


Ամենակարդացված