• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերեսը վկայի կարգավիճակով ներկա կգտնվի Նեյմարի գործով դատական նիստին

Հոդվածներ

Պերեսը վկայի կարգավիճակով ներկա կգտնվի Նեյմարի գործով դատական նիստին
02.08.2022
1905 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վկայի կարգավիճակով ներկա կգտնվի Նեյմարի գործով դատական նիստին։

DIS ընկերությունը դատական գործ է հարուցել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի, նրա ծնողների, «Բարսելոնայի» նախկին նախագահ ժոզեպ Բարտոմեուի և Սանդրո Ռասելի, ինչպես նաև «Սանթոսի» նախկին տնօրեն Օդիոլո Ռոդրիգեսի նկատմամբ։

DIS-ը տնօրինում էր ֆուտբոլիստի 40 տոկոս տրանսֆերային իրավունքը, որը ձեռք էր բերել 2009 թվականին, երբ Նեյմարը հանդես էր գալիս «Սանթոսում։ Ընկերությունը հավաստիացնում է, որ բրազիլացու «Բարսելոնա» տեղափոխությունից հետո չի ստացել հասանելիք գումարը և 150 մլն եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում, ինչպես նաև 5 տարի ժամկետով ազատազրկում` ֆուտբոլիստին։

Ֆլորենտինո Պերեսը հարուցված գործով 18 վկաներից մեկն է։ Լսումները կանցնեն հոկտեմբերի 17-ից 31-ը։ Ամենայն հավանականությամբ, «Ռեալի» նախագահը ցուցմունք կտա հոկտեմբերի 18-ին։

DIS-ը դատարանում որպես ապացույց է նշելու Պերեսի 2016 թվականի հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, որ «Ռեալը» նույնպես հետաքրքված էր Նեյմարով և ստիպված էր «Սանթոսից» տեղափոխությունն իրականացնելու համար 150 մլն եվրո վճարել բրազիլացու տրանսֆերային իրավունքի համար։


Ամենակարդացված