Հոդվածներ

Սեբալյոսը կարող էր տեղափոխվել «Բետիս». Խոչընդոտել է Անչելոտին
03.09.2022
1804 0

Relevo-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին դեմ է եղել Դանի Սեբալյոսի՝ «Բետիս» հնարավոր տեղափոխությանը։ 

Ֆուտբոլիստը ցանկություն ուներ հեռանալ «Ռեալից» ու կարիերան շարունակել «Բետիսի» կազմում, սակայն իտալացի մասնագետը առանձնազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ ու ազդել նրա որոշման վրա։  Արդյունքում Սեբալյոսը մնաց «Ռեալում» և նույնիսկ կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ 

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2023 թվականը, և «Արքայական» ակումբում արդեն իսկ սկսել են աշխատանքներ տանել՝ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու համար։ 

Անչելոտին վստահ է, որ Սեբալյոսը անչափ կարևոր դեր է խաղալու ընթացիկ մրցաշրջանում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված