Հոդվածներ

Մեսսի. «Անկասկած Բենզեման արժանի է ոսկե գնդակին»
15.08.2022
2248 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Լեո Մեսսին TyC Sports-ի հետ զրույցի ընթացքում նշել է, թե ով է ամենաշատը արժանի ոսկե գնդակին այս մրցաշրջանում։ 

«Կարծում եմ, որ այս տարի որևէ կասկած չկա, թե ով է նվաճելու ոսկե գնդակը։ Կարիմ Բենզեման անհավանական մրցաշրջան անցկացրեց։ Նա կարևոր դեր է խաղացել «Ռեալի»՝ ՉԼ-ն հաղթելու գործում։ Որևէ կասկած չկա, որ նա մեծապես արժանի է ոսկե գնդակին». նշել է Մեսսին։ 

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը չի ընդգրվել ոսկե գնդակի 30 հավակնորդների թվում։ 

Շատերի կարծիքով գլխավոր թեկնածուն հենց Բենզեման է, ով նախորդ մրցաշրջանում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված