Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է բաժանվել 5 ֆուտբոլիստներից
18.03.2022
4246 0

Մադրիդի «Ռեալը» ցանկություն ունի բաժանվել թիմի մի քանի ֆուտբոլիստներից։ 

Marca-ի փոխանցմամբ, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը այդ ամենը քննարկել է գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսի հետ։ 

Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել բաժանվել Էդեն Ազարից, Դանի Սեբալյոսից, Լուկա Յովիչից, Մարիանո Դիասից և Խեսուս Վալյեխոյից։ 

Այդ ամենից կախված է լինելու «Ռեալի» ակտիվության մակարդակը գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Եթե թիմին հաջողվի բավարար գումար վաստակել, ապա նրանք կարող են իրականացնել նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Տչուամենիի տրանսֆերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված