• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռայո Վալեկանոյի» պաշտպան. «Ռեալը» հաղթանակի հասավ Կուրտուայի շնորհիվ»

Հոդվածներ

«Ռայո Վալեկանոյի» պաշտպան. «Ռեալը» հաղթանակի հասավ Կուրտուայի շնորհիվ»
01.03.2022
1628 0

«Ռայո Վալեկանոյի» պաշտպան Բալիուն մեկնաբանել է «Ռեալի» դեմ կայացած հանդիպումը և գովեստի խոսքեր հնչեցրել Տիբո Կուրտուայի հասցեին։

«Մենք խաղում էինք Լա Լիգայի լավագույն ակումբի դեմ։ ՄԵնք լավ հանդիպում անցկացրինք, բայց նրանք դարպասում ունեին Տիբո Կուրտուային։ 

Չգիտեմ, թե ինչ պետք է անենք, որ կարողանանք գոլ խփել նրան։ Նա լավագույնն է։ Կարծում եմ, ես պետք է նաև աղոթեի». նշել է Բալիուն։

Տիբոն իսկապես հիանալի հանդիպում անցկացրեց «Ռայո Վալեկանոյի» դեմ՝ դառնալով 5 սեյվի հեղինակ։ 

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի դարպասապահը «Ռեալի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ բաց թողնելով 27 գնդակ և սեփական դարպասը անառիկ պահելով 16 անգամ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված