Հոդվածներ

Marca. Վինիսիուսի աշխատավարձը կարող է եռապատկվել
01.11.2021
2390 0

«Ռեալը» պլանավորում է նոր պայմանագիր կնքել Վինիսիուսի հետ:

Բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, սակայն «սերուցքայինները» ցանկանում են երկարաձգել այն՝ հաշվի առնելով նրա ցուցադրած անհավանական արդյունավետությունը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, նոր պայմանագրով Վինիսիուսի աշխատավարձը կարող է աճել գրեթե 3 անգամ՝ տարեկան 3.5 մլն եվրոյից դառնալով 10 մլն:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա վինգերն անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված