• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ալավեսի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ալավեսի» դեմ հաղթական խաղը
15.05.2024
1708 0

Իսպանիայի առաջնության 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը։

Կուրտուա․ «Ես գիտեմ, որ մարդիկ կասկածներ ունեն իմ ֆիզպատրաստության հարցում, բայց հիմա ես իրոք ինձ շատ լավ եմ զգում, հնարավոր է՝ ավելի լավ, քան վնասվածքից առաջ էր։ Ես հպարտություն զգացի «Ալավեսի» դեմ խաղում կատարած սեյվերից հետո, ինձ պետք էր նման հանդիպում։ Ես շատ երջանիկ եմ»։

Վինիսիուս Ժունիոր․ «Բեռնաբեուում» խաղալն իմ երազանքն է մանկուց։ Հիմա ես իմ լավագույն մարզավիճակում եմ։

Ես ամեն ինչ արել եմ, որ Բելինգեմը տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Հուսով եմ՝ նա կկարողանա հաղթել Պիչիչիի մրցանակը»։

Միլիտաո․ «ՉԼ–ի եզրափակիչում ընդգրկվել մեկնարկային կազմու՞մ, ես ինձ շատ հրաշալի եմ զգում, սակայն որոշումը պետք է կայացնի մարզիչը։ Այս պահին Վինիսիուս Ժունիորը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և եթե շարունակի նույն կերպ, ապա կնվաճի «Ոսկե գնդակը»։

Վալվերդե․ «Իմ գոլի դրվագում ես գնդակին հարվածեցի ամբողջ ուժով։ Ես ուրախ եմ այս ստադիոնում գոլ խփելու համար և դա ահռելի էմոցիաներ են իմ ընտանիքի համար։

Մենք շատ երջանիկ ենք, քանի որ կարողացանք ժամանակից շուտ չեմպիոն հռչակվել։ Այս պահերին դուք խաղից հաճույք եք ստանում, քանի որ ոչ մի ճնշում չկա»։