Հոդվածներ

Կարիմ Բենզեման գնում է նոր ռեկորդի հետևից
18.08.2021
2916 0

«Ալավեսի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալով, Կարիմ Բենզեման կրկնեց մեկ այլ ֆրանսիացու 59 տարվա վաղեմության ցուցանիշը։ 

Այժմ Բենզեմայի անվան դիմաց 281 գոլ կա «Ռեալի» կազմում։ Նման ցուցանիշ 59 տարի առաջ գրանցել է Ռոժե Կուրտուան։ 

Միայն այս երկու ֆրանսիացիներին է հաջողվել մեկ ակումբի կազմում այդքան գոլի հեղինակ դառնալ։ Ամեն ինչ տանում է նրան, որ շատ շուտով Բենզեման կգերազանցի իր համերկրացուն և կդառնա պատմության մեջ մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլեր խփած ֆրանսիացին։ 

Կարիմը շարունակում է իր տպավորիչ ելույթները և այս մրցաշրջանում ևս նա լինելու է «Ռեալի» գլխավոր զենքը հարձակման գծում։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված